«Վեստ Բրոմվիչի» գլխավոր մարզիչ Ալան Իրվայնը հայտնել է, որ ակումբը խոչընդոտ չի ստեղծի իրենց թիմի առաջատար Սաիդո Բերաինոյի՝ մեծ ակումբ տեղափոխությանը:
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա Բերաինոն դարձավ «Վեստ Բրոմվիչի» գլխավոր հարձակվողը: Սաիդոյի անվան դիմաց արդեն չորս գնդակ կա:
Խոսվում է, որ մոտ ապագայում Բերաինոն հրավեր կստանա Անգլիայի ազգային հավաքականից: Իրվայնն իր հերթին վստահ է, որ մեծ ակումբների ուշադրությունից չի վրիպի Սաիդոն:
-Երբ Սաիդոն հասնի այն մակարդակին, որ նրա ծառայություններով հետաքրքված լինեն գրանդ ակումբներ, ապա դա կնշանակի, որ նա մեծ աշխատանք է արել մեզ համար: Սակայն առայժմ նման բան չկա, ինչքանով ես եմ տեղյակ:
Եթե նրա կարիերայում նոր քայլ կատարելու ժամանակը լինի, ապա մենք նրան մեր օրհնությամբ կուղարկենք մեծ ակումբ,- ասել է Իրվայնը: Daily Mirror