«Վեստ Բրոմվիչն» իր համար ռեկորդային գումարով՝ 10 մլն ֆունտով գնեց Կիևի «Դինամոյի» հարձակվող Բրաուն Իդեյեին:
25-ամյա նիգերիացին դարձավ Ալան Իրվայնի թիմի արդեն հինգերորդ նորեկը: Իդեյեի հետ 3 տարվա պայմանագիր է ստորագրվել և նա ստացել է 9 համարի մարզաշապիկը:
Կիևում անցկացրած երեք մրցաշրջանների ընթացքում Իդեյեն մասնակցել է 74 հանդիպման՝ դառնալով 34 գոլի հեղինակ: Անցած տարի նա իր երկրի ազգային հավաքականին օգնեց հաղթել Աֆրիկայի գավաթը:
-Բրաունը բարձրակարգ հարձակվող է: Նա ուժեղ և արագ ֆուտբոլիստ է, ով Չեմպիոնների Լիգայում և միջազգային մրցաշարերում հանդես գալու մեծ փորձ ունի,- ասել է Իրվայնը: