«Վեստ Բրոմվիչը» մեկ տարով վարձակալել է «Մարսելի» կիսապաշտպան Մորգան Ամալֆիտանոյին: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Այսօր 28-ամյա Ամալֆիտանոն բուժզննում է անցել և ավարտել է «Հոթորնս» տեղափոխությունը: Սթիվ Քլարկի թիմում կիսապաշտպանը հանդես կգա 28 համարի ներքո:
Նշենք, որ Ամալֆիտանոն ընդունակ է խաղալ ոչ միայն աջ եզրում, այլև հարձակման տարբեր դիրքերում: Վերջին չորս մրցաշրջանների ընթացքում Մորգանն ավելի քան 30 գոլային փոխանցում է կատարել: