«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոստովանել է, որ պատրաստվում է այսօր կայանալիք «Վեստ Բրոմվիչի» հետ խաղում ռոտացիա կատարել կազմում:
Եթե այսօր երեկոյան «քաղաքայինները» հաղթեն, ապա կապահովեն տեղը Չեմպիոնների Լիգայում հաջորդ մրցաշրջանի համար: Միևնույն ժամանակ պետք չէ մոռանալ, որ առաջիկա շաբաթ օրը «Սիթին» խաղալու է «Ուիգանի» հետ Անգլիայի գավաթի եզրափակչում:
Այդ իսկ պատճառով Մանչինին պատրաստվում է փոփոխություններ կատարել կազմում:
-Դեռ չեմ որոշել, թե ինչպիսի թիմ եմ դաշտ հանելու գավաթի եզրափակչում: Մենք այդ մասին կխոսենք այսօրվա խաղից հետո: Լավ թիմը պետք է ունենա լավ տրամադրվածություն այս խաղի համար, իսկ հետո մենք կունենանք չորս օր եզրափակչին պատրաստվելու համար:
Պետք է խաղանք 5-6 թարմ ֆուտբոլիստներով, սա հաստատ: Պետք է հաղթենք «Վեստ Բրոմվիչին», որպեսզի առանց խնդիրների անցկացնենք մյուս երեք հանդիպումները,- հայտնել է մասնագետը: ESPN