Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրի այսօրվա առաջին հանդիպումը տեղի ունեցավ «Հոթորնս» մարզադաշտում, որտեղ տեղի «Վեստ Բրոմվիչը» սեփական հարկի տակ ընդունեց 4-րդ հորիզոնականում գտնվող «Տոտտենհեմ Հոտսպուրին»:
Խաղն ընթացավ հավասար պայքարում: Միակ գոլը 67-րդ խփեց Գարեթ Բեյլը՝ հաղթանակ պարգևելով լոնդոնյան ակումբին: «Տոտտենհեմը» հաղթեց նվազագույն հաշվով և վաստակած 45 միավորով կշարունակի զբաղեցնել 4-րդ հորիզոնականը:
Գոլ. Բեյլ՝ 67ր