Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրի մեկնարկը տրվեց «Հոթորնս» մարզադաշտում, ուր «Վեստ Բրոմվիչը» հյուրընկալել էր լավագույն քառյակի համար պայքարող «Արսենալին»։
Դաշտի տերերը գրագետ հանդիպում անցկացրին և կարողացան անակնկալ հաղթանակ տանել «զինագործների» նկատմամբ։ Տոնի Պյուլիսի թիմից դուբլի հեղինակ դարձավ Քրեյգ Դոուսոնը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Հել Ռոբսոն-Կանուն։ Հյուրերի միակ գոլն էլ 15-րդ րոպեին խփեց Ալեքսիս Սանչեսը։
Այս հաղթանակից հետո «Վեստ Բրոմվիչը»՝ վաստակած 43 միավորով կշարունակի պահպանել 8-րդ հորիզոնականը։
Գոլեր․ Դոուսոն՝ 12ր, 75ր, Սանչես՝ 15ր,Ռոբսոն-կանու՝ 55ր։