Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալվել էր 16-րդ հորիզոնականում գտնվող «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին»:
«Հոթորնս» մարզադաշտում երկրպագուները երկու տարբեր խաղակեսերի ականատես եղան: Առաջինում անհամեմատ վստահ էին գործում դաշտի տերերը, ինչի շոնրհիվ ընդմիջմանը գնացին 3-1 հաշվով: Երկրորդ խաղակեսում խաղի վերահսկողությունն ամբողջությամբ հյուրերի ձեռքում էր, սակայն նրանց հաջողվեց միայն վերականգնել հաշվի հավասարությունը՝ 3:3: Նշենք, որ խաղի ընթացքում Թիմ Շերվուդի սաները պարտվում էին 3:0 հաշվվով:
Լոնդոնյան ակումբից գոլերի հեղինակ դարձան Հարի Քեյնը և Քրիստիան Էրիկսենը:
Գոլեր. Վիդրա՝ 1ր, Բրանտ՝ 4ր, Սեսենյոն՝ 31ր, Օսլոն՝ 34ր (ինքն.), Քեյն՝ 70ր, Էրիկսեն՝ 90ր: