Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրի երեկվա միակ խաղում «Վեստ Բրոմվիչը» ընդունել էր առաջնության նորեկ «Բերնլիին»:
Ալան Իրվեյնի սաները «Տոտտենհեմի» նկատմամբ տարած անակնկալ հաղթանակից հետո ջախջախեցին «Բերնլիին»: Դաշտի տերերից դուբլի հեղինակ դարձավ Սաիդո Բերաինոն, մեկական անգամ էլ աչքի ընկան Քրեյգ Դոուսոնը և Գրեմ Դորանսը:
Այս հաղթանակից հետո «Վեստ Բրոմվիչը»՝ վաստակած 8 միավորով բարձրացավ 10-րդ հորիզոնական:
Գոլեր. Դոուսոն՝ 30ր, Բերաինո՝ 45ր, 56ր, Դորանս՝ 90ր: