«Վեստ Հեմը» պաշտոնապես հայտնել է «Մարսելի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի վինգեր Դիմիտրի Պայեին գնելու մասին:
Ֆրանսիական Լիգա 1-ի 2014/15 մրցաշրջանի լավագույն ասիստենտը լոնդոնյան ակումբի համար արժեցել է 10,7 մլն ֆունտ և դարձել է տրանսֆերային այս պատուհանի ընթացքում ակումբի երրորդ նորեկը:
Պայեն «Վեստ Հեմի» հետ հինգ տարվա պայմանագիր է ստորագրել՝ ևս 12 ամսով երկարաձգելու հնարավորությամբ: Պայեն Չեմպիոնների Լիգայում և միջազգային ֆուտբոլում հանդես գալու փորձ ունի:
Լիգա 1-ի վերջին վեց մրցաշրջանում Պայեն դարձել է 51 գոլային փոխանցման հեղինակ: 28-ամյա ֆրանսիացին հուսով է, որ իր նոր ակումբը հարձակվողական ֆուտբոլ կխաղա:
-Ես հարձակվողական ոճի ֆուտբոլիստ եմ և սիրում եմ հարձակվողական ֆուտբոլ: Այն փաստը, որ ակումբն իմ կարիքն է ունեցել, պարտավորեցնում է ինձ,- ասել է Պայեն: