«Վեստ Հեմը» պաշտոնապես հայտնել է Էկվադորի ազգային հավաքականի և մեքսիկական «Պաչուկայի» հարձակվող Էներ Վալենսիային գնելու մասին: Գործարքն արժեցել է 12 մլն ֆունտ:
Լոնդոնցիները մեծ հույս են կապում 25-ամյա Վալենսիայի հետ, քանի որ հարձակման գծի առաջատար Էնդի Քերոլը վիրահատությունից հետո բաց կթողնի չորս ամիս:
-Ես հպարտ եմ, որ այժմ գտնվում եմ Անգլիայում և Լոնդոնում: Ես շատ բան եմ իմացել այս ակումբի մասին: Ես գիտեմ, որ այստեղ կան հավատարիմ երկրպագուներ, և ես իսկապես երջանիկ եմ այս տեղափոխության համար,- ասել է Վալենսիան: