Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «Վեստ Հեմ Յունայթեդը» «Լիվերպուլի» վինգեր Ստյուարտ Դաունինգի համար 6 մլն ֆունտ է առաջարկել:
Որոշ ժամանակ առաջ «Լիվերպուլը» հայտնեց, որ պատրաստ է վաճարել Անգլիայի հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստին, ով երկու տարի առաջ «կարմիրներին» միացավ 20 մլն ֆունտով:
Այժմ Ստյուարտը հայտնվել է «Վեստ Հեմի» ուշադրության կենտրում, որն արդեն պաշտոնական առաջարկ է արել: Սակայն լոնդոնցիները պետք է նախ համաձայնության գան ֆուտբոլիստի հետ, ով «Լիվերպուլում» վաստակում է շաբաթական 80 հզր ֆունտ: Լուրերի համաձայն, «Լիվերպուլը» նույնիսկ պատրաստ է Դաունինգին որոշակի բոնուսներ վճարել, որպեսզի նա հեռանա: