Դարպասապահ Յուսի Յասկելայնենը նոր պայմանագիր է ստորագրել «Վեստ Հեմի» հետ: Այս մասին հաղորդում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:
Նախորդ մրցաշրջանում Յասկելայնենը կորցրեց տեղը «Վեստ Հեմի» հիմնական կազմում՝ մրցակցությունում պարտվելով Ադրիանին: Սակայն 39-ամյա ֆինը չի պատրաստվում հանձնվել, և դա հաստատել է նոր պայմանագիր ստորագրելով:
-Ես շատ ուրախ եմ ևս մեկ մրցաշրջանի պայմանագիր ստորագրելու համար: Հուսով եմ, որ անհրաժեշտ մարզավիճակ ձեռք կբերեմ, որպեսզի վերադառնամ հիմնական կազմ,- ասել է Յասկելայնենը:
Հիշեցնենք, որ Յուսին «Ապտոն Պարկ» է տեղափոխվել 2012թ-ին, իսկ մինչ այդ 15 տարի հանդես էր գալիս «Բոլթոնում»: