«Վեստ Հեմը» պատրաստվում է հունվարին ուժեղացնել իր հարձակման գիծը «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դիեգո Ֆորլանի միջոցով:
Ինչպես հայտնի է, անցած ամառ լոնդոնյան ակումբը նոր հարձակվող ձեռք չբերեց, իսկ Էնդի Քերոլը, ում համար 15 մլն ֆունտ էին վճարել, վնասվածք ստացավ և այժմ չի կարող օգնել իր թիմին:
Ինչպես հաղորդում է AS-ը, այժմ «Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսը պատրաստվում է հրավիրել 34-ամյա Ֆորլանին, ով Պրեմիեր Լիգայում հանդես գալու փորձ ունի:
Այս պահին ուրուգվայցի հարձակվողը հանդես է գալիս բրազիլիական «Ինտերնասիոնալում»: