«Վեստ Հեմը» համաձայնության է եկել «Մանչեսթեր Սիթիի» հետ կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսին 2023/24 մրցաշրջանի մնացած ժամանակահատվածում վարձակալելու հարցում։
Ֆիլիպսը չկարողացավ դառնալ «Սիթիի» մեկնարկային կազմի ֆուտբոլիստ 2022 թվականի հուլիսին «Լիդսից» տեղափոխվելուց հետո՝ Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում փոխարինման մտնելով ընդամենը չորս հանդիպման:
Այժմ «Սիթին» ուսումնամարզական հավաք է անցկացնում Աբու Դաբիում, սակայն Ֆիլիպսն այսօր վերադառնում է տուն՝ բուժզննում անցնելու «Վեստ Հեմում»:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Վեստ Հեմը» ամբողջությամբ կվճարի Անգլիայի հավաքականի 28 ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը և կունենա նաև գնման տարբերակ:
Ֆիլիպսը հուսով է, որ «Վեստ Հեմ» տեղափոխվելը թույլ կտա իրեն կանոնավոր խաղաժամանակ ստանալ Եվրո-2024-ից առաջ: