«Վեստ Հեմը» հայտարարել է «Չելսիի» ձախ պաշտպան Էմերսոն Պալմերին ձեռք բերելու մասին։
Էմերսոնը «Վեստ Հեմի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականը՝ 12 ամսով երկարաձգելու հնարավորությամբ և «մրճահարների» կազմում հանդես կգա 33 համարի ներքո։
Իտալիայի 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 15 մլն ֆունտ, այդ թվում՝ 2 մլն ֆունտ բոնուսներ:
Էմերսոնը «Չելսիում» է 2018 թվականի հունվարին «Ռոմայից» տեղափոխվելուց հետո՝ «կապույտների» կազմում 71 հանդիպում անցկացնելով: Բրազիլացին նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Լիոնում»:
«Ես շատ ուրախ եմ այստեղ հայտնվելու համար: Սա մեծ մարտահրավեր է ինձ համար, սա մեծ թիմ է, ուստի ես շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար և պատրաստ եմ»,- ասել է Էմերսոնը: