«Վեստ Հեմը» հետաքրքրվում է «Բեշիկթաշի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ուգու Ալմեյդայով:
Ինչպես հայտնում է talkSPORT-ը, այժմ լոնդոնցիների գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսը ակտիվորեն փնտրում է հարձակվողի, ով կհամագործակցի Էնդի Քերոլի հետ: «Վեստ Հեմը» չկարողացավ իրեն թույլ տալ ձեռք բերել Սալոմոն Կալուին՝ «Լիլից» և այժմ իր ուշադրությունն ուղղել է Ալմեյդայի կողմը:
Լուրերի համաձայն, «Բեշիկթաշը» պատրաստ կլինի բաց թողնել 29-ամյա պորտուգալացուն 3 մլն ֆունտի դիմաց: Անցած մրցաշրջանում Ուգուն Թուրքիայի առաջնության 20 խաղում դարձել է 9 գոլի հեղինակ: Ալմեյդայի պայմանագիրն ավարտվում է հաջորդ տարի: