«Վեստ Հեմ Յունայթեդի» սեփականատեր Դևիդ Հոլդը սպասում է, որ իր ակումբը մարտի 16-ին երկարաժամկետ վարձակալությամբ կվերցնի Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտը:
Ինչպես արդեն հայտնի է, դեկտեմբերի սկզբին «London Legacy Development Corporation (LLDC)» պետական ընկերությունը որոշեց, որ «Վեստ Հեմի» առաջարկը ամենաընդունելին է: Սակայն այդ որոշումը նախնական է և մինչև այժմ չկա որևէ պայմանագիր:
Հոլդը հուսով է, որ հաջորդ շաբաթ կստորագրեն վարձակալության պայմանագիրը: Հիշեցնենք, որ մարզադաշտը վարձակալելու համար հայտ էր ներկայացրել նաև «Տոտտենհեմը» և երկար ժամանակ քննարկումներ էին գնում:
-Կարծում եմ մենք շատ մոտ ենք: Համաձայն մեր խոսակցության, ամեն-ինչ կլուծվի մարտի 16-ին: Այդ օրը մենք պետք է պայմանագիր ստորագրենք,- talkSPORT-ին տված հարցազրույցում ասել է Հոլդը: