• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Վեստ Հեմը» մարտի 16-ին կվարձակալի «Օլիմպական» մարզադաշտը

Օլիմպիական մարզադաշտ«Վեստ Հեմ Յունայթեդի» սեփականատեր Դևիդ Հոլդը սպասում է, որ իր ակումբը մարտի 16-ին երկարաժամկետ վարձակալությամբ կվերցնի Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտը:

Ինչպես արդեն հայտնի է, դեկտեմբերի սկզբին «London Legacy Development Corporation (LLDC)» պետական ընկերությունը որոշեց, որ «Վեստ Հեմի» առաջարկը ամենաընդունելին է: Սակայն այդ որոշումը նախնական է և մինչև այժմ չկա որևէ պայմանագիր:

Հոլդը հուսով է, որ հաջորդ շաբաթ կստորագրեն վարձակալության պայմանագիրը: Հիշեցնենք, որ մարզադաշտը վարձակալելու համար հայտ էր ներկայացրել նաև «Տոտտենհեմը» և երկար ժամանակ քննարկումներ էին գնում:

-Կարծում եմ մենք շատ մոտ ենք: Համաձայն մեր խոսակցության, ամեն-ինչ կլուծվի մարտի 16-ին: Այդ օրը մենք պետք է պայմանագիր ստորագրենք,- talkSPORT-ին տված հարցազրույցում ասել է Հոլդը:

Հետաքրքիր փաստեր