«Վեստ Հեմն» առաջիկա ամառ պատրաստվում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդերս Լինդեգորին: Այս մասին հայտնում է talkSPORT-ը:
28-ամյա Լինդեգորի համար ընթացիկ մրցաշրջանն անհաջող է ընթանում: «Մանկունյանցիների» դարպասը պաշտպանում է 22-ամյա Դավիդ Դե Խեան: Լինդեգորը խաղային պրակտիկա չունի Պրեմիեր Լիգայում դեկտեմբերի 1-ից, երբ երեք գնդակ բաց թողեց «Ռեդինգից»:
Դարպասապահի պայմանագիրն ակումբի հետ լրանում է 2016 թվականին, սակայն սպասվում է, որ այս ամառ նա կփոխի ակումբը: Ամենայն հավանականությամբ, ֆուտոբլիստը հոգնել է, որ ամեն անգամ հայտնվում է պահեստայինների նստարանին:
Աղբյուրի փոխանցմամբ, Անդերսի ծառայություններով հետաքրքրվում է «Վեստ Հեմը»: Ակումբը փոխարինող է փնտրում 37-ամյա Յուսի Յասկելայնենի համար և ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո պատրաստ է առաջարկ անել Լինդեգորի վերաբերյալ: