«Վեստ Հեմ Յունայթեդը» պաշտոնապես հաստատել է Կարլտոն Քոուլի վերադարձը: Գործարքը կայացել է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի ավարտին ակումբը որոշեց չերկարաձգել Քոուլի պայմանագիրը, ով նախկինում հանդես է եկել նաև Անգլիայի ազգային հավաքականում:
Սակայն դրանից հետո «Վեստ Հեմը» չկարողացավ ուժեղացնել թիմի հարձակումը, եթե չհաշվենք, որ «Լիվերպուլից» գնեց Էնդի Քերոլի տրանսֆերային ողջ իրավունքները: Դրա համար լոնդոնցիների գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսը որոշեց 29-ամյա Քոուլին կարճաժամկետ պայմանագիր առաջարկել:
Նշենք, որ այս տրանսֆերը հնարավոր եղավ նաև տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո, քանի որ ֆուտբոլիստն ուներ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ: