Անգլիացի հարձակվող Էնդի Քերոլի վնասվածքը «Վեստ Հեմին» ստիպել է հետաքրքրվել խորվաթ հարձակվող Մլադեն Պետրիչի ծառայություններով, ով ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ ունի:
Ինչպես հայտնի է, թիմի հետ իր առաջին ամբողջական մարզման ժամանակ Էնդին կրկին վնասել է աջ ոտքը: Լուրերի համաձայն, Քերոլի վերականգման համար կարող են ամիսներ պահանջվել:
Միևնույն ժամանակ «Վեստ Հեմը» հարձակվողների պակաս ունի, այդ պատճառով էլ նրանք իրենց ուշադրությունը կենտրոնացրել են 32-ամյա Պետրիչի վրա, ում հետ «Ֆուլհեմը» չցանկացավ երկարաձգել պայմանագիրը:
Համաձայն Daily Mail-ի, երկուշաբթի Պետրիչը բուժզննում է անցել «Վեստ Հեմում»: Անցած մրցաշրջանում խորվաթ հարձակվողը մասնակցել է Պրեմիեր Լիգայի 23 խաղի և խփել է 5 գնդակ: