«Վեստ Հեմը» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել իր պաշտպան Կուրտ Զումային։
Զուման խաղում է «Վեստ Հեմում» 2021 թվականի ամռանը «Չելսիից» տեղափոխվելուց հետո, և Կուրտն այժմ մոտենում է իր գործող պայմանագրի վերջին 18 ամիսներին։
Իր շուրջ ստեղծված սկանդալներից ձերբազատվելով՝ Զուման կարողացավ առանցքային դեր խաղալ «Վեստ Հեմի» Կոնֆերանս Լիգայի տիտղոսը նվաճելու գործում և ամռանը նշանակվեց «մրճահարների» ավագի պաշտոնում՝ փոխարինելով «Արսենալ» տեղափոխված Դեքլան Ռայսին:
«Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը շատ բարձր է գնահատում 28 ամյա ֆրանսիացուն, ով այս մրցաշրջանում դեռևս մեկ րոպե բաց չի թողել ԱՊԼ-ում:
Ինչպես հայտնում է TEAMtalk-ը, «Վեստ Հեմն» արդեն նոր պայմանագրեր է քննարկում մի շարք բարձրակարգ խաղացողների հետ, իսկ Զուման շուտով նույնպես կհրավիրվի բանակցությունների սեղանի շուրջ։