• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Վեստ Հեմը» ցանկանում է նոր պայմանագիր կնքել Լուկաս Պակետայի հետ

«Վեստ Հեմը» ցանկանում է նոր պայմանագիր կնքել իր առաջատար կիսապաշտպան Լուկաս Պակետայի հետ:

Անցած կիրակի «Վեստ Հեմը» հայտարարեց, որ եզրային Ջարոդ Բոենն նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ, որը նախատեսված է մինչև 2030 թվականը:

Ինչպես հայտնում է TEAMtalk-ը, «մրճահարները» նախատեսում են երկարաձգել համագործակցությունը նաև Բոենի մի շարք թիմակիցների հետ, և նրանցից մեկը Պակետան է։

Պակետան գրեթե լքել էր «Վեստ Հեմը» անցած ամառ, երբ «Մանչեսթեր Սիթին» փորձեց գնել նրան: Սակայն «Սիթիի» ընտրությունը կանգ առավ «Վուլվերհեմպտոնի» Մատեուս Նունեսի վրա այն բանից հետո, երբ «մրճահարները» հետաքննվեցին խաղադրույքների արգելքը Լուկասի կողմից խախտելու նորությունները:

Եվ չնայած Պակետային դեռ արգելքը խախտելու համար որակազրկում է սպառնում, «Վեստ Հեմը» դեռ ցանկանում է նոր պայմանագիր կնքել Բրազիլիայի հավաքականի 26 ամյա ֆուտբոլիստի հետ:

Պաակետայի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը՝ 12 ամսով երկարաձգման հնարավորությամբ, 150 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձով և 85 միլիոն ֆունտ ստերլինգ ազատման կետով:

Նշվում է, որ «Վեստ Հեմը» պատրաստ է Պակետայի աշխատավարձը հասցնել շաբաթական 200.000 ֆունտի և նաև ցանկանում է վերանայել նրա ազատման կետը: