«Վեստ Հեմ Յունայթեդի» պաշտպան Ջեյմս Թոմքինսը հայտնել է, որ անհամբեր սպասում է «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսի հետ դիմակայությանը:
Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 9 խաղերում Սուարեսը դարձել է 13 գոլի հեղինակ՝ այդ թվում «Նորվիչի» դեմ խաղում ձևակերպած պոկերը: Արդեն վաղը «Լիվերպուլը» կհյուրընկալի մայրաքաղաքից ժամանած «Վեստ Հեմին»:
Նախորդ մրցաշրջանում այս թիմերի «Էնֆիլդում» կայացած հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով: Թոմքինսը և իր խաղընկերներն այդ ժամանակ կարողացան հաղթող դուրս գալ Սուարեսի հետ պայքարում: Այժմ Ջեյմսը հուսով է, որ պատմությունը կկրկնվի:
-Նախորդ մրցաշրջանում իրենց դաշտում մենք դրական արդյունքի հասանք, և հուսով եմ, որ այս անգամ էլ նույնը կլինի: Այս մրցաշրջանում մենք հյուրընկալվելիս հաղթել ենք «Տոտտենհեմին», այնպես որ գիտենք, որ կարող ենք դա անել նաև «Լիվերպուլի» դեմ խաղում,- լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Թոմքինսը: