«Վեստ Հեմի» ավագ Դեքլան Ռայսին փոխարինողներ է նշել «Չելսիի» կիսապաշտպաններ Կոնոր Գալագերին և «Մանչեսթեր Սիթիից» Կալվին Ֆիլիպսին:
Սպասվում է, որ այս մրցաշրջանը Ռայսի համար վերջինը կլինի «Վեստ Հեմում»: Դեքլանը հրաժարվում է երկարաձգել իր երկամյա պայմանագիրը և բացահայտորեն հավակնություններ է հայտնում խաղալ Չեմպիոնների լիգայում և պայքարել գավաթների համար։
Ինչպես հաղորդում է Evening Standard-ը, «մուրճերը» արդեն պատրաստվում են բաժանվել Ռայսից:
Դեքլանին փոխարինողների «Վեստ Հեմի» կարճ ցուցակը գլխավորում են Գալագերն ու Ֆիլիպսը: Լոնդոնյան ակումբը դեռ բանակցությունների մեջ չի մտել, սակայն երկուսի ծառայություններով էլ վաղուց հետաքրքրված են:
«Վեստ Հեմը» մի քանի ակումբներից մեկն էր, որը ցանկանում էր ձեռք բերել Գալագերին անցյալ ամառ, սակայն «Չելսին», ի վերջո, որոշեց պահել Կոնորին:
Նաև անցած ամառ, «Վեստ Հեմը» փորձեց ձեռք բերել Ֆիլիպսին՝ առաջարկելով 50 միլիոն ֆունտ «Լիդսին», սակայն Կալվինը նախընտրեց գնալ «Սիթի», որտեղ մինչ այժմ նա ընդամենը 65 րոպե է խաղացել Պրեմիեր լիգայում: