Մոտակա օրերի ընթացքում «Վեստ Հեմը» մտադիր է իրականացնել չորս տրանսֆեր, որոնց թվում են Վիլֆրիդ Զախան և Էշլի Յանգը՝ «Մանչեսթեր Յունայթեդից»:
Ինչպես հայտնում է The Metro-ն, Զախայի և Յանգի ծառայություններով հետաքրքրված է անձամբ Սեմ Էլլարդայսը: «Վեստ Հեմը» հույս ունի, որ «Յունայթեդն» այս ֆուտբոլիստներից մեկին կտա վարձակալությամբ:
«Յունայթեդից» Զախայի և Յանգի հեռանալը միանգամայն հավանական է, քանի որ եթե առաջինն ընդհանրապես «Օլդ Թրաֆորդում» հանդես գալու հնարավորություն չի ստացել, ապա երկրորդը կորցրել է տեղը հիմնական կազմում: Ամեն դեպքում, այս ֆուտբոլիստների ապագան կորոշի «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը:
«Վեստ Հեմը» պատրաստվում է ուժեղացնել նաև պաշտպանությունը: Լոնդոնցիների պաշտպանության աջ եզրը կարող է ուժեղացնել Կարլ Ջենկինսոնը՝ «Արսենալից»: Daily Mirror
Եվ վերջապես, «Վեստ Հեմը» պաշտոնական առաջարկ է արել «Բոկա Խունիորսի» պաշտպան Էմիլիանո Ինսուային գնելու համար: 23-ամյա արգենտինացու համար լոնդոնյան ակումբը 4 մլն ֆունտ է առաջարկել: