Եվրոպայի լիգայի խմբային փուլում «Վեստ Հեմն» ու «Բրայթոնը» երկրորդ հանդիպումներն անցկացրին։
«Վեստ Հեմն» երկրորդ անընդմեջ հաղթանակն ապահովեց մրցաշարում, այս անգամ հյուրընկալվելիս 1-2 հաշվով հաղթելով «Ֆրայբուրգին» Լուկաս Պակետայի և Նայեֆ Ագերդի գլխի հարվածների շնորհիվ:
Միաժամանակ «Բրայթոնը», որը Եվրոպա լիգան պարտությամբ սկսեց, բնավորություն դրսևորեց և «Մարսելից» վերադարձավ մեկ միավորով։
Ավելացնենք, որ հոկտեմբերի 26-ին «Վեստ Հեմը» կհյուընկալվի «Օլիմպիակոսին», իսկ «Բրայթոնը» 3-րդ տուրում սեփական հարկի տակ կընդունի «Այաքսին»։
«Ֆրայբուրգ» (Գերմանիա) 1 – 2 «Վեստ Հեմ» (Անգլիա)
Գոլեր՝ Շալայ – Պակետա, Ագերդ
«Մարսել» (Ֆրանսիա) 2 – 2 «Բրայթոն» (Անգլիա)
Գոլեր՝ Մբեմբա, Վերետու, Պեդրո (ինքն․) – Գրոս