Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի այսօրվա վերջին խաղը տեղի ունեցավ Լոնդոնի «Բոլեյն Գրաունդ» մարզադաշտում, ուր Վեստ Հեմը հյուրընակել էր «Մանչեսթեր Սիթիին»:
«Քաղաքայինները» վստահ հաղթանակ տարան՝ բարձրանալով 4-րդ հորիզոնական: Դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի ռմբարկու Սերխիո Ագուերոն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Դավիդ Սիլվան:
Լոնդոնցիների միակ գնդակը 58-րդ րոպեին խփեց Ռիկարդո Վազ Տեն:
Գոլեր․ Ագուերո՝ 16ր, 51ր, Վազ Տե՝ 58ր, Սիլվա՝ 80ր: