Պրեմիեր Լիգայի 1-ին տուրի լոնդոնյան առաջին դերբին կայացավ «Բոլեյն Գրաունդ» մարզադաշտում, ուր «Վեստ Հեմը» հյուրըկալել էր «Տոտտենհեմին»:
Հյուրերը նվազագույն հաշվով առավելության հասան «Վեստ Հեմի» նկատմամբ: Մաուրիսիո Պոչետինոյի թիմին հաղթանակ պարգևեց օրեր առաջ «Ուայթ Հարթ Լեյն» տեղափոխված Էրիկ Դայերը:
Գոլ. Դայեր՝ 90ր:
Հեռացումներ. Նոթոն՝ 29ր, Քոլինզ՝ 63ր: