Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալվել էր 15-րդ հորիզոնականում գտնվող «Վեստ Հեմ Յունայթեդին»։
Լոնդոնյան դերբիում նվազագույն հաշվով հաղթանակ տարան հյուրերը։ Հանդիպման միակ և «Տոտտենհեմի» հաղթական գնդակը 44-րդ րոպեին Մուսա Սիսոկոյի փոխանցումից հետո խփեց Էրիկ Լամելան։
Այս հաղթանակից հետո Մաուրիսիո Պոչետինոյի թիմը՝ վաստակած 21 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական։
Գոլ․ Լամելա՝ 44ր։