Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրի այսօրվա վերջին խաղը տեղի ունեցավ «Բոլեյն Գրաունդ» մարզադաշտում», ուր լոնդոնյան դերբիում «Վեստ Հեմը» հյուրընկալել էր «Չելսիին»:
Ժոզե Մոուրինյոյի սաներն այս դիմակայությունում ավելի ուժեղ գտնվեցին՝ հաղթելով 0:3 հաշվով: «Ազնվականներից» դուբլի հեղինակ դարձավ Ֆրենկ Լեմպարդը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Օսկարը:
Այս հաղթանակից հետո «Չելսին» բարձրացան 2-րդ հորիզոնական:
Գոլեր․ Լեմպարդ՝ 21ր (11մ), 82ր, Օսկար՝ 34ր: