Պրեմիեր Լիգայի 14֊րդ տուրի այսօրվա վերջին խաղում «Վեստ Հեմը» լոնդոնյան դերբիում ընդունել էր «Արսենալին»։
«Զինագործները» ոչ մի խնդիր չունեցան «Օլիմպիական» մարզադաշտում և 1-5 հաշվով ջախջախեցին դաշտի տերերին։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ալեքսիս Սանչեսը, մեկական անգամ էլ գոլի հեղինակ դարձան Մեսութ Օզիլը և Ալեքս Օքսլեյդ-Չեմբեռլենը։
Այս հաղթանակից հետո Արսեն Վենգերի թիմը՝ վաստակած 31 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական։
Գոլեր․ Օզիլ՝ 24ր, Սանչես՝ 72ր, 80ր, 86ր, Քերոլ՝ 83ր, Օքսլեյդ-Չեմբերլեն՝ 84ր։