Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրում գործող չեմպիոն «Չելսին» լոնդոնյան դերբիում հյուրընկալվել էր «Վեստ Հեմ Յունայթեդին»։
Սլավեն Բիլիչի սաները հերթական անակնկալ հաղթանակը տարան։ Դաշտի տերերից հաշիվը 17-րդ րոպեին բացեց Մաուրո Սարատեն։ Ընդմիջումից առաջ Նեմանյա Մատիչն իր թիմին թողեց 10 ֆուտբոլիստներով, ինչն էլ «Վեստ Հեմին» օգնեց 3 միավոր վաստակել։ Երկրորդ խաղակեսում Գարի Կեհիլը վերականգնեց հաշվի հավասարությունը, սակայն խաղավարտից 10 րոպե առաջ Էնդի Քերոլը խփեց իր թիմի հաղթական գնդակը։
Այս հաղթանակից հետո «Վեստ Հեմը»՝ վաստակած 20 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական։
Գոլեր․ Սարատե՝ 17ր, Կեհիլ՝ 56ր, Քերոլ՝ 79ր
Հեռացում․ Մատիչ՝ 44ր։