Այսօր տեղի ունեցան Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրից հետաձգված երեք հանդիպում: «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնում ուժերը չափեց «Վեստ Հեմ Յունայթեդի» հետ:
Դաշտի տերերը վստահ սկսեցին խաղը և արդեն 17-րդ րոպեին, շնորհիվ Ռիկարդու Վազ Տեի խփած գնդակի, առջևում էին հաշվի մեջ: «Յունայթեդը» 31-րդ րոպեին կարողացավ հավասարեցնել հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Անտոնիո Վալենսիան: Երկրորդ խաղակեսի սկզբում լոնդոնցիները դարձյալ առջևում էին: Այս անգամ էլ աչքի ընկավ Մոհամեդ Դիամեն:
77-րդ րոպեին «մանկունյանցիների» ռմբարկու Ռոբին Վան Պերսիին հաջողվեց իր թիմին փրկել պարտությունց՝ 2:2:
Գոլեր. Վազ Տե՝ 17, Վալենսիա՝ 31ր, Դիամե՝ 55ր, Վան Պերսի՝ 77ր