«Տոտտենհեմի» պաշտպան Յան Վերտոնգենն իր թիմակից Հարի Քեյնին համեմատել է Մադրիդի «Ռեալի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
21-ամյա Քեյնը դարձավ Եվրոպա Լիգայում «Աստերասի» դեմ խաղի (5:1) գլխավոր հերոսը՝ հեթ-տրիկ հեղինակելով: Խաղի վերջնամասում Քեյնը ստիպված եղավ խաղալ նաև որպես դարպասապահ: Վերտոնգենը չի թաքցնում իր հիացմունքը «Տոտտենհեմի» ծագող աստղով:
-Իմ կարծիքով, գործի նկատմամբ ունեցած իր վերաբերմունքով նա աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողներից է: Նա իր հոգով կարող է համեմատվել Ռոնալդուի հետ: Նա աշխատում է ամեն օր:
Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է: Հուսով եմ, որ նա մի օր նորամուտը կնշի Անգլիայի ազգային հավաքականում: Դա պետք է տեղի ունենա, քանի որ ադեն հիմա նա աշխահում լավագույններից մեկն է,- Վերտոնգենի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը:
Բելգիացի պաշտպանը նաև մեկնաբանել է Էրիկ Լամելայի ֆանտաստիկ գոլը «ռաբոնա» ոճի հարվածով:
-Ես ցնցված էի: Մոտ երկու րոպե ես մտածում էի միայն այդ գոլի մասին: 100% դա լավագույն գոլն է, որ ես երբևէ տեսել եմ: Ես շատ տեսանյութեր եմ դիտել YouTube-ում, սակայն երբեք նման գոլ չեմ տեսել: Կարծում եմ, Պուշկաշի մրցանակն արդեն նրա ձեռքերում է,- ավելացրել է Վերտնոգնեը: