Ուրբաթ օրը «Յուվենտուսի» կիսապատպան Արտուրո Վիդալի գործակալը հանդիպել է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարների հետ:
Վիդալի շահերը ներկայացնում է Ֆերնանդո Ֆելիսևիչը, ով նաև Ալեքսիս Սանչեսի գործակալն է, ում երկու օր առաջ օգնեց 30 մլն ֆունտով տեղափոխվել «Արսենալ»:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «կարմիր սատանաներն» օգտվել են Ֆելիսևիչի Անգլիայում գտնվելու հանգամանքից և հանդիպել են նրա հետ:
Ամենայն հավանականությամբ, «Յունայթեդը» ցանկանում սկզբում համաձայնության գալ անձամբ Վիդալի հետ, որից հետո բանակցությունները կսկսի «Յուվենտուսի» հետ: Չիլիի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 35 մլն ֆունտ: