Ինչպես հաղորդում է The Guardian-ը, «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը կարող է հեռացվել լոնդոնյան ակումբից:
Կիրակի օրը «Մանչեսթեր Սիթիից» կրած 6:0 հաշվով պարտությունը լուրջ վտանգի տակ է դնում պորտուգալացու ապագան «Տոտտենհեմում»:
Անցած ամառ «Տոտտենհեմի» սեփականատերը տրանսֆերների համար Վիլաշ-Բոաշին 110.5 մլն ֆունտ տրամադրեց, որով էլ ակումբը համալրվեց այնպիսի ֆուտբոլիստներով, ինչպիսիք են Ռոբերտո Սոլդադոն, Էրիկ Լամելան, Քրիստիան Էրկսենը, Էթիեն Կապուն և Պաուլինյոն: Սակայն այդ ձեռքբերումներն իրենց արդյունքը դեռ չեն տվել և «Տոտտենհեմից» քիչ Պրեմիեր Լիգայում գոլ են խփել միայն վտանգավոր գոտում գտնվող «Կրիստալ Փելեսը» և «Սանդերլենդը»:
Ինչպես հաղորդում է աղբյուրը, երեքշաբթի երեկոյան բուքմեյքերները կտրուկ իջեցրել են Վիլաշ-Բոաշի հեռցվելու համար սահմանված գործակիցը: Եվս մեկ պարտություն և «Տոտտենհեմի» ղեկավարները կհեռացնեն Վիլաշ-Բոաշին:
Ավելացնենք, որ ֆուտբոլիստներից ոմանք նույնպես խնդիրներ ունեն մարզչի հետ՝ կապված խաղային սխեմայի հետ (4-2-3-1):