«Տոտտենհեմի» և «Չելսիի» նախկին մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը մարզչական կարիերան կշարունակի Սանկտ-Պետերբուրգի «Զենիթում»: Այս մասին հաղորդում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը:
Պորտուգալացու հետ պայմանագրի ստորագրումը տեղի կունենա մարտի 20-ին: Վիլաշ-Բոաշն այդ պաշտոնում կփոխարինի Լուչանո Սպալետիին, ում «Զինիթը» հեռացրեց մարտի 11-ին: Լոնդոնյան ակումբների նախկին մարզիչը «Զենիթի» հետ 2 տարվա պայմանագիր կստորագրի:
Հիշեցնենք, որ Վիլաշ-Բոաշը 2011թ-ին «Պորտուի» հետ Եվրոպա Լիգայում հաղթելուց հետո հրավիրվեց «Չելսի», որտեղից հեռացվեց հաջորդ տարվա մարտին: 2012թ-ի հուլիսին նա պայմանագիր ստորագրեց «Տոտտեհեմի» հետ, սակայն այստեղից էլ հեռացվեց 2013թ-ի դեկտեմբերին: