«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը կարծում է, որ իր թիմի նորեկ Պաուլինյոն շատ բաներով է նման «Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդին:
25-ամյա բրազիլիացին «Տոտտենհեմին» միացավ 17 մլն ֆունտի դիմաց: Չնայած Չեմպիոնների Լիգայի մասնակցություն ունեցող մի շարք ակումբների հետաքրքրությանը, Վիլաշ-Բոաշին հաջողվեց ձեռք բերել Պաուլինյոյին:
-Կարծում եմ, որ Ֆրենկն այն ֆուտբոլիստն է, ում Պաուլինյոն շատ բարձր է գնահատում: Լեմպարդը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, ով թույլ կողմեր չունի: Նա հիանալի օրինակ է Պաուլինյոյի համար, ով նույնպես կարող է լինել այդպիսին:
Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է, ով նաև կարողանում է գոլեր խփել,- OMNISPORT-ին տված հարցազրույցում ասել է Վիլաշ-Բոաշը: