Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչում «Բազելի» հետ առաջին խաղից առաջ «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտնել է, որ պատրաստ է Գարեթ Բեյլին օգտագործել որպես մաքուր հարձակվող:
Վերջին շաբաթներում 23-ամյա ուելսցին ֆանտաստիկ ֆուտբոլ է ցուցադրում: Բեյլը օրացույցային տարում արդեն 12 գոլի հեղինակ է դարձել: Ջերմեյն Դեֆոյի վնասվածքը և Էմանուել Ադեբայորի անվստահ խաղը լրացուցիչ ազդակ է, որ Բեյլը տեղափոխվի հարձակման գիծ:
-Հաշվի առնելով նրա մարզավիճակը՝ շատ ավելի էֆեկտիվ կլինի, որ նա խաղա որպես հարձակվող: Նա իրեն ավելի լավ է զգում հարձակման գծում: Բեյլը ինչքան շատ խաղա որպես հարձակվող, այնքան մեծ կլինի նրա օգնությունը,- The Mirror-ին տված հարցազրույցում ասել է Վիլաշ-Բոաշը: