«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը խոստովանել է, որ իրեն հաճելի է լսել «Մադրիդի Ռեալի» հետաքրքրության մասին, սակայն նա տրամադրված է բացառապես իր ներկայիս ակումբում աշխատանքի վրա:
Իսպանական մամուլը Վիլաշ-Բոաշին «Ռեալի» հաջորդ մարզչի ամենահավանական թեկնածուն է համարում: Սակայն Անդրեն չի պատրաստվում փոխել աշխատանքի վայրը:
-Այս պահին ես շատ եմ ուզում ևս մեկ տարի աշխատել «Տոտտենհեմում»: Իհարկե, յուրաքանչյուրին հաճելի կլիեներ գլխավորել «Ռեալը», և այժմ շատ թեկնածուներ կան դրա համար:
Ես պայմանագիր ունեմ: Շնորհակալ եմ «Տոտտենհեմից», որ ինձ հնարավորություն տվեց: Ես մտածում եմ միայն «Տոտտենհեմի» մասին,- Վիլաշ-Բոաշի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: