«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը Գարեթ Բեյլին համեմատել է «Ռեալի» աստղ Քրիշտիանու Ռոնալդուի հետ:
Գարեթ Բեյլը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի (PFA) կողմից ճանաչվել է տարվա ֆուտբոլիստ: Բեյլին է հասել նաև տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ կոչումը: Ավելի վաղ ընդամենը երկու ֆուտբոլիստի է հաջողվել մեկ մրցաշրջանի ընթացքում ստանալ այս երկու մրցանակները: Նրանցից մեկը հենց Ռոնալդուն է: Վիլաշ-Բոաշի կարծիքով Գարեթն իսկապես շատ բաներով նման է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ռմբարկուին:
-Որոշ գծերով իրար նման են: Երկուսն էլ անհավանական տեխնիկակա ունեն, ուժեղ են և արագ: Նրանք հարձակվող են մեծացել, սակայն խաղացել են որպես վինգեր: Այժմ Բեյլը խաղում է հարձակման գծին մոտ: Ռոնալդուն նույնպես կարող է խաղալ այդ դիրքում,- հայտնել է մասնագետը: ESPN