«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը կարծում է, որ Էմանուել Ադեբայորի ստացած կարմիր քարտը որոշեց հյուսիսլոնդոնյան դերբիի ելքը:
-Կարծում եմ Ադեբայորի հեռացումը ամբողջովին փոխեց խաղը, սակայն այդ իրավիճակում մրցավարը միանգամայն ճիշտ վարվեց:
Մենք հնարավորություն ունեինք հաշիվը դարձնել 4:3 և այդ դեպքում ավելի հեշտ կլիներ խաղալ: Կարծում եմ այդ պարագայում կարող էինք անգամ ոչ-ոքի ավարտել խաղը: Ամենակարևորը տղաների մոտ մեծ ցանկություն կար, ինչի համար ես հպարտանում եմ նրանցով,- ասել է պորտուգալացի մարզիչը: