«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը վստահ է, որ թիմի նորեկ Էրիկ Լամելային մեծ ապագա է սպասվում:
-Նա շատ տաղանդավոր է, այդտեղ որևէ կասկած չկա, սակայն այն պատճառով, որ նա ուշ միացավ մեզ, «Նորվիչի» դեմ խաղում նա բավական խաղային ժամանակ չստացավ:
Հավանական է, որ «Տրոմսեի» դեմ խաղում նա մեկնարկային կազմում կլինի:
Երիտասարդ տարիքից նա տարբեր դիրքերում է խաղացել. հարձակման գծում, աջ եզրում, հետո` ձախ: Նրա փորձը ցույց է տալիս, որ այս բոլոր դիրքերում էլ նա կարող է խաղալ,- ասել է Վիլաշ-Բոաշը: