«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը կարծում է, որ Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը հաջող էր, որը իրենց մրցակից բաժին հանեց ֆրանսիական «Լիոնին»:
Իսկ հաղթանակի դեպքում հաջորդ փուլում «Տոտտենհեմը» կհանդիպի «Ինտեր»-«Կլուժ» զույգի հաղթողին:
-«Լիոնը» լավ մրցակից է: Այս ակումբը իր մակարդակով Չեմպիոնների Լիգայի ակումբ է, սակայն այս տարի պետք է բավարարվի այլ առաջնությամբ, ինչը նրանց համար շատ բարդ է:
«Լիոնի» նման մրցակցի հետ մենք կարող ենք լավ փորձ ձեռք բերել, ինչը մեզ կօգնի հետագայում,- ասել է պորտուգալացի մարզիչը: Sky Sports