«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտնել է, որ չի պատրաստվում Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչում «Ինտերի» հետ պատասխան խաղի համար դաշտ դուրս բերել երկրորդ կազմը:
Հիշեցնենք, որ «Ուայթ Հարթ Լեյնում» կայացած առաջին խաղում լոնդոնցիները 3:0 հաշվով առավելության հասան իտալական ակումբի նկատմամբ:
-Ոչ մի շանս: Այդպիսի հաշիվ չկա, որն ինձ ստիպի փոխել 6-7 ֆուտբոլիստի: Այնպես որ՝ մենք կխաղանք ուժեղագույն կազմով:
Մենք ցանկանում ենք անցնել հաջորդ փուլ, ինչի համար էլ լուրջ ենք մոտենում այս խաղին,- ասել է Վիլաշ-Բոաշը: Sky Sports.
Պորտուգալացի մարզիչը նաև հայտնել է, որ չնայած առողջական խնդիրներին, թիմի հետ Միլան են ժամանել Ահարոն Լենոնը և Էմանուել Ադեբայորը: