• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վիլաշ-Բոաշ. «Մոուրինյոյի վերադարձը «Չելսի» որոշված հարց է»

Վիլաշ-Բոաշ, Մոուրինյո«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը վստահ է, որ Ժոզե Մոուրինյոյի վերադարձը «Չելսի» որոշված հարց է:

Ժամանակին Վիլաշ-Բոաշն աշխատել է որպես Մոուրինյոյի օգնական «Պորտուում», «Չելսիում» և «Ինտերում»: Անդրեի կարծիքով կան բոլոր հնարավորությունները, որ հաջորդ մրցաշրջանում Ժոզեն նորից կմարզի Պրեմիեր Լիգայում:

-Գործնականում համոզված եմ, որ համաձայնությունն արդեն կա: Թվում է, որ նա երջանիկ կլինի՝ վերադառնալով Անգլիա, իսկ «Չելսին» այն ակումբներից մեկն է, որը մարզիչ է փնտրում: Շատ-շատ հավանական է, որ հենց այնտեղ նա կհայտնվի:

Քիչ հավանական է, որ ինչ-որ մեկը հրապարակավ նման հայտարարություն կանի, երբ դա դեռ համաձայնեցված չէ,- հայտնել է Վիլաշ-Բոաշը:

Միևնույն ժամանակ The Sun պարբերականը հրապարակել է «համաշխարհային էքսկլյուզիվ» վերնագրով հոդված այն մասին, որ Մոուրինյոն իսկապես համաձայնվել է վերադառնալ «Չելսի», և պաշտոնական հաստատումը կլինի մինչև հուլիսի մեկը:

Աղբյուրի հաղորդմամբ օրերս Ժոզեն ճաշել է «ազնվականների» սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ և քննարկել իր վերադարձի պայմանները:

Ժոզեն համաձայնվել է տարեկան 10 մլն ֆունտ աշխատավարձին: Բացի այդ, «Չելսին» ստիպված է լինելու «Ռեալին» վճարել 12 մլն: Աբրամովիչը նաև տրանսֆերային բյուջե է պատրաստել Մոուրինյոյի համար: Պորտուգալացին ցանկանում է ձեռք բերել Ռադամել Ֆալկաոյին, Անդրե Շյուրլեին, Ռոբերտ Լևանդովսկիին և Մարուան Ֆելայնիին: