«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտնել է, որ ցանկանում է 70 միավոր հավաքել և ապահովվել տեղը Պրեմիեր Լիգայի լավագույն քառյակում: Մարզիչը վստահ է, որ իր թիմը կկարողանա կատարել այդ առաջադրանքը:
Մի քանի տուր առաջ «Տոտտենհեմը» վստահորեն գնում էր այդ նպատակի իրականացմանը, սակայն երկու անընդմեջ պարտությունը հնարավորություն տվեց «Չելսիին» և «Արսենալին» անհանգստացնել իրենց հարևանին:
Թիմի գլխավոր մարզիչը վստահ է, որ այս անգամ իրենք կնվաճեն Չեմպիոնների Լիգայի ուղեգիր:
-Այն ինչ տեղի է ունեցել նախկինում, չի նշանակում, որ կկրկնվի այս մրցաշրջանում: Ներկա իրավիճակը ոչ մի կապ չունի անցած տարիների փորձի հետ:
70 միավորը բավական է քառյակում տեղ զբաղեցնելու համար: Մեզ պետք է խաղարկվող 24 միավորից հավաքել 16-ը: Երբեք չես իմանա՝ ինչ կլինի, սակայն կարծում եմ, որ այս անգամ մենք կհասնենք մեր նպատակին,- ասել է Վիլաշ-Բոաշը: BBC