«Արսենալի» և «Չելսիի» նախկին վինգեր Վիլլիանը մոտ է «Ֆուլհեմ» տեղափոխմանը։
Այս շաբաթվա սկզբին Վիլլիանը խզել էր պայմանագիրը բրազիլական «Կորինտիանսի» հետ, որի երկրպագուների հետ նա չէր կարողանում լեզու գտնել։
Այժմ Վիլլիանը և իր ընտանիքը ցանկանում են վերադառնալ Լոնդոն, որտեղ նրանք անց են կացրել մի քանի երջանիկ տարի։
Ինչպես հայտնում է talkSPORT-ը, արդեն մի քանի օր է, ինչ Վիլլիանն ու «Ֆուլհեմը» ինտենսիվ բանակցություններ են վարում, և կարծես 34-ամյա բրազիլացին շուտով կմիանա Մարկո Սիլվայի թիմին։