«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը հայտնել է, որ «Արսենալը» պետք է հրաժարվի իսպանացի հարձակվող Դավիդ Վիլյաին ձեռք բերելու ցանկությունից:
Թվում էր, թե «զինագործները» լավ հնարավորություն ունեն ստանալ 31-ամյա ֆուտբոլիստին, ով ընթացիկ մրցաշրջանում ընդամենը վեց անգամ է եղել կատալոնյան ակումբի մեկնարկային կազմում:
Պատճառներից առաջինը, որ «Բարսելոնան» դեռևս ֆինանսական հաշվարկներ ունի լոնդոնյան ակումբի հետ Սեսկ Ֆաբրեգասի և Ալեքս Սոնգի տրանսֆերների հետ կապված: «Արսենալը» հուսով էր, որ կօգտագործի այդ հանգամանքը բանակցելու համար:
Երկրորդը, ինչպես հաղորդում է ESPN-ը, Վիլյան ցանկություն էր հայտնել տեղափոխվել «Արսենալ»: Աղբյուրի հաղորդմամբ Արսեն Վենգերը անձմամբ հանդիպել է Վիլյաի հետ և նրան խնդրել, որ տեղափոխվի «Էմիրեյթս»:
Սակայն Ռոսելը պարզ հասկացրել է, որ Վիլյաին ստանալու «Արսենալի» ցանկությունը անկատար կմնա: Համենայն դեպս այս հունվարին:
-Ես հերքում եմ այս տրանսֆերը: Նա մեր ֆուտբոլիստն է և մենք ունենք նրա կարիքը: Առջևում դեռ մրցաշրջանի երկար հատվածն է,- ասել է Ռոսելը: